Համայնքներ

Տաթևի հետ միասին «Տաթևի վերածնունդ» ծրագրի թիրախն են վանքի շուրջ գտնվող ութ գյուղական համայնքները' Տաթևը, Հալիձորը, Տանձաթափը, Սվարանցը, Խոտը, Շինուհայրը, Բարձրավանը և Աղվանին: Դեռևս հիմ ժամանակներից գյուղերի և վանքի միջև կար անբաժանելի կապ: Այսօր կիրառելի է նույն մոտեցումը, հատկապես երբ դիտարկվում են տարածաշրջանի' որպես համայնքահեն, գյուղական զբոսաշրջության ներուժի զարգացման հնարավորությունները: Հաշվի առնելով, որ վանքի այցելուները կցանկանան ծանոթանալ նաև հայ գյուղական կյանքին և որ կապահովվի զբոսաշրջիկների ակտիվ այցելությունը Տաթև, մեծ հնարավորություններ են բացվում նաև համայնքներում զբոսաշրջային արդյունքի զարգացման և խթանման համար:  


Ինչպես զբոսաշրջության, այնպես էլ համայնքային զարգացման մեր ծրագրերը մշակվում են Հայաստանի զբոսաշրջության հարավային առանցքի և երկրի զբոսաշրջության զարգացման տեսլականի ներքո' որի հիմքում ընկած են առաջադիմությունը, փորձառությունը, էկոլոգիական կայունությունը և համայնքի հետ կապը:

«Տաթևի վերածնունդ» ծրագրի նպատակներից է ներգրավել տեղական համայնքները և արդյունքում ստեղծել նոր աշխատատեղեր: Մենք մշակում և իրականացնում ենք գյուղական զբոսաշրջության այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են գյուղերում գիշերակացերի ցանցի ստեղծումը և տեղական արհեստների ու հին խոհանոցի վերականգնումը: Բոլոր այս նախաձեռնությունների շնորհիվ հնարավոր կդառնա ամբողջացնել տարածաշրջանի զբոսաշրջային պատկերը, ինչպես նաև ներգրավել տեղացիներին և աջակցել համայնքների տնտեսության զարգացմանը:

 

դիտել բոլորը