Նորություններ եւ իրադարձություններ

բոլոր նորությունները

 

«Տաթևի վերածնունդ» ծրագիրը նպատակ ունի վերականգնել Տաթևի վանքը և տարածաշրջանը' նորովի ներկայացնելով դրա հոգևոր, գիտական և մշակութային ժառանգությունը և դարձնելով այն բարձրակարգ զբոսաշրջավայր: Ծրագրի կազմված է հետևյալ բաղադրիչներից. վանական համալիրի վերանորոգում և պահպանում, վանական և գիտական ավանդույթների վերականգնում, շրջական գյուղերում զբոսաշրջային արդյունքի մշակում և ենթակառուցվածքների զարգացում, այդ թվում' աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցում:

 

Մի շարք նախաձեռնությունների իրականացման արդյունքում' ներառյալ վանքի տարածքում գտնվող XVII դարի վերականգնված Ձիթհանը, գյուղերում գիշերակացերի ցանցի ստեղծումը և խոհանոցային ավանդույթների վերականգնումը, որի շրջանակներում նորովի կներկայացվի տեղական խոհանոցը, ճանապարհը դեպի Տաթևի տարածաշրջան կդառնա անչափ հետաքրքիր և հագեցած' հարուստ մշակույթը և բնությունը միավորող զվարճալի արկածների հետ:

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player